Սեպտեմբերի 23-ին Էյֆելյան աշտարակի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Աշտարակը շահագործող կազմակերպությունից հայտնում են, որ տեսարժան վայրը այժմ փակ է այցելուների համար:
Տարհանումը տեղի է ունեցել անանուն զանգից հետո:
«Այժմ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում»,-ասված է կազմակերպության հայտարարությունում:
Աշտարակի տարածքն առաջվա պես շրջափակված է ոստիկաններով: Ստուգումների ժամկետների մասին որևէ տեղեկություն չկա:
Գրում է՝ Tert.am-ը: