18:48   23-09-2020
«Ապօրինի է». Եվրոպական երկրները հրաժարվում են օրինական ճանաչել Լուկաշենկոյի երդմնակալությունը
Թողնել մեկնաբանություն

Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունը` հայտարարելով, որ չի ընդունում բելառուս ղեկավարի օրինականությունը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն, որի երդմնակալությունը տեղի է ունեցել այսօր, իր երկիրը ղեկավարելու ոչ մի օրինական հիմք չունի:  Նա պատասխանատու է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների համար, որոնք ոչ ազատ էին, ոչ արդար: Սլովակիան աջակցում է Բելառուսի քաղաքացիներին»,-հայտարարել է Սլովակիայի արտգործնախարարը:

Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չի ճանաչել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Loading...