18:52   23-09-2020
Լեհաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց է ստեղծվել
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանում հայտարարել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին արդյունավետ դեղամիջոցի մշակման մասին, գրում է Onet-ը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեղամիջոցն այժմ պետք է կլինիկական փորձարկումներ անցնի Վարշավայում, Լյուբլինում, Բիտոմում, Բելոստոկում: Նշվում է, որ դեղամիջոցը ստեղծել է Biomed ընկերությունը, որը կորոնավիրուսից ապաքինվածնների արյան պլազման է օգտագործել դրա պատրաստման համար: 

«Սեպտեմբերի 23-ին ավարտվել է արտադրման փուլը, որի արդյունքում պատրաստվել է SARS-CoV-2-ի դեմ ավելի քան 3000 սրվակ իմունոգլոբուլին, որն անհրաժեշտ թեստերի (այդ թվում՝ ապրանքի կայունության թեստի) ավարտից հետո կլինիկական փորձարկումների կուղարկվի: Պատվաստանյութի ոչ առևտրային կլինիկական փորձարկումները նախատեսված են 2020 թվականի չորրոդ եռամսյակում»,- նշել է ընկերության ղեկավար Մարցին Պիրոգը: 

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...