19:34   23-09-2020
Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության հաշվետվությունը
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը եւ 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնում են Կաառավարության լրատվության ծառայությունից։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձեւավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում եւ իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման եւ քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը եւ լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ եւս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:

Loading...