19:55   23-09-2020
Հարավային Կորեան ՄԱԿ-ից օգնություն է խնդրել ԿԺԴՀ-ի հետ պատերազմը պաշտոնապես դադարեցնելու հարցում
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի տեսաուղերձում կազմակերպությանը խնդրել է աջակցել ԿԺԴՀ-ի հետ պատերազմը դադարեցնելու մասին հռչակագիր ստորագրելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, եկել է Կորեական թերակղզում «ձգձգվող ողբերգությունն» ավարտելու ժամանակը: Հարավային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի «ամբողջությամբ և հավերժ»:

«Հուսով եմ, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը կաջակցեն մեզ, որպեսզի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հռչակագրի օգնությամբ կարողանանք քայլ կատարել դեպի հաշտեցման և բարգավաճման դարաշրջան»,- ասել է Մուն Չժե Ինը:

Նա նաև կարծում է, որ այս հռչակագիրը «ճանապարհ կբացի Կորեական թերակղզում ամբողջական ապամիջուկայնացման և մշտական խաղաղության հաստատման համար»:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...