20:06   23-09-2020
Ավստրիայի կանցլերը հայտարարել է ԵՄ երկրների միջև միգրանտների տեղաբաշխման քաղաքականության ձախողման մասին
Թողնել մեկնաբանություն

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է ԵՄ երկրների միջև միգրանտների տեղաբաշխման ծրագրի ձախողման մասին, հայտնում է AFP-ն:

«Մենք կարծում ենք, որ տեղաբաշխումը (ապաստան հայցողների) ԵՄ-ում ձախողվել է, և շատ երկրներ մերժում են այն»,- ասել է նա:

Կանցլերը նշել է, որ կարիք չկա եվրոպական երկրներին պարտավորեցնել, որ նրանք միգրանտներ ընդունեն:

«Ճիշտ ուղին, դա ԵՄ արտաքին սահմանների բարելավված պաշտպանությունն է, մաքսանենգների դեմ միասնական պայքարը… և այնտեղ օգնություն ուղարկելը»,- ասել է Կուրցը:

Ըստ նրա, Ավստրիան արդեն ավելի քան 200 հազար մարդու է ընդունել, որոնց պետք է «ինտեգրել՝ նախքան նորերի ընդունումը»:

Loading...