11:37   24-09-2020
Եվրամիությունը դատապարտել է ՌԴ կողմից Վրաստանի բռնազավթված տարածքներում զորավարժությունների անցկացումը
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցության համաժողովին Վրաստանի պատվիրակությունը դատապարտել է  Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 21-26-ն անցկացվող «Կովկաս 2020» զորավարժությունները` այն համարելով Հելսինկյան պայմանագրի կոպիտ խախտում:

«Ինքնիշխան պետության տարածքում նման զորավարժություններն առանց այդ պետության համաձայնության, խախտում են միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկիի վերջնական արձանագրությունում և Փարիզի կանոնադրությունում», ասվում է ԵԱՀԿ-ում Եվրամիության առաքելության կողմից տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում Ռուսաստանի կողմից անցկացվող «Կովկաս 2020» լայնամասշտաբ զորավարժություններին:

Եվրամիությունը կայուն աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին կոչ է անում կատարել միջազգայնորեն ստանձնած պարտականությունները, այդ թվում՝ «Հրադադարի մասին» Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված պայմանագրի պարտականությունները, հաղորդում է 1tv-ge-ն։

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...