Վերջին ամիսներին աշխատատեղերի ավելացման միտումը շարունակվել է նաեւ օգոստոսին եւ 2020 թվականի օգոստոսին 13422-ով ավելի աշխատատեղ ունենք, քան 2019-ի օգոստոսին, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 նոր աշխատատեղով ավելի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: