12:07   24-09-2020
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 4.6 միլիոնը.
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 33 281 դեպք: Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասել է 4 624 885-ի:

Ինչպես հայտնում է RT-ն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները ներկայացրել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը: 

Վերջին 1 օրում երկրում վարակի հետևանքով մահացել է 869 մարդ, ընդհանուր առմամբ՝ այս ցուցանիշը 138 977 է:

Նախորդ շաբաթ Բրազիլիայում գործազրկության թիվը ավելացել էր ավելի քան 1 միլիոնով, նրանց ընդհանուր թիվը հասել է 13.7 միլիոնի:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...