12:16   24-09-2020
Թրամփը չի երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն՝ ըստ նախագահական ընտրությունների արդյունքների
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք նա երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն՝ ըստ նախագահական ընտրությունների արդյունքների: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունը աղետ է».- ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, երկրի առաջնորդը վստահություն է հայտնել իր հաղթանակում: «Իշխանության որևէ հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է նա:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...