12:46   24-09-2020
«Կանադայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի 2-րդ ալիքը». Տրյուդո
Թողնել մեկնաբանություն

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսվել, ուստի՝ մեկուսացման մասին հորդորներին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, գրում է Reuters գործակալությունը:

Տյուդոյի փոխանցմամբ՝ ալիքը սկսվել է երկրի չորս խոշոր շրջաններում: 

«Մենք գտնվում ենք անկման եզրին, և այն կարող է գարնանից շատ ավելի վատ լինել: Այս երկրորդ ալիքը մեր հսկողության տակ վերցնելու հնարավորություն ունենք: Գիտեմ, որ կարող ենք անել դա»,- նշել է վարչապետը: 

Վերջին օրերին Կանադայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է. նշվում է, որ վերջին մեկ շաբաթում երկրում օրական մոտ 1123 վարակակիր է հայտնաբերվում: 

Կանադական կառավարության տրամադրած վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 147 753-ի:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...