12:55   24-09-2020
«Գաղտնի երդմնակալությունն ավելի խարխլեց նրա հեղինակությունը»․ Լոնդոնը քննադատել է Լուկաշենկոյի
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալության արարողությունը` ընտրությունները որակելով «խաբեություն»։ Այս մասին նախարարը գրել է իր թվիթերյան էջում։

Նա նշել է, որ երդմնակալությունից հետո Լուկաշենկոյի հեղինակությունն «ավելի է խարխլվել»։

«Մինսկում Լուկաշենկոյի այսօրվա գաղտնի երդմնակալությունն էլ ավելի է խարխլում նրա հեղինակությունը», - գրել է Ռաաբը՝ ընտրությունները որակելով «կեղծված» և «բելառուս ժողովրդի դեմ կազմակերպված խաբեություն»։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...