13:02   24-09-2020
Լուիսվիլլում ցույցի ժամանակ անհայտ անձինք կրակոցներ են արձակել, տուժել է երկու ոստիկան
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում չորեքշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ, անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է տեղի WLKY հեռուստաալիքը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:

ТАСС-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան: Ավելի վաղ քաղաքի ոստիկանության բաժնի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել էին, որ հրազենային վիրավորում է ստացել 1 ոստիկան:

Լուիսվիլլում Հետաքննությունների դաշնային բյուրոյի բաժանմունքի թվիթերյան էջում հաղորդվում է, որ հատուկ նշանակության ուժեր են ուղարկվել այն վայր, որտեղ վիրավորում էր ստացել ոստիկանը: Բյուրոյի աշխատակիցները կհամագործակցեն հետաքննության անցկացման գործում: 

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...