13:13   24-09-2020
Թուրք կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է որակել. Ermenihaber
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը»: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։ Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգացնել: «Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով, մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»:

Գրում է՝ Aravot.am-ը:

Loading...