14:40   24-09-2020
2020-ին Թուրքիայում կանխվել է ԻՊ-ի ավելի քան 150 ահաբեկչություն
Թողնել մեկնաբանություն

2020թ.-ին Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության 152 ահաբեկչություն: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը հղումով:

Նրա խոսքով, ուժայիններն առգրավել են 26.8 տոննա պայթուցիկ նյութ:

Սեպտեմբերի սկզբին Սոյլուն հայտնել էր Թուրքիայում ԻՊ առաջնորդներից մեկին գերևարելու մասին, որը Ստամբուլում խոշոր ահաբեկչություն էր նախապատրաստում:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...