14:44   24-09-2020
Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ է կալանավորվելու. ՊԵԿ նախագահն անուն նշեց
Թողնել մեկնաբանություն

Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է. մյուս հանգամանքները նախաքննության գաղտնիք են եւ դրանք ավելի առարկայական ներկայացնելը տեղին չեմ համարում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքը լրացվել է եւ դատարանը կլանքի որոշում է կայացրել:

«Դատարանը գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը եւ Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը, որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:

Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչին՝ Լեոնիդ Արեւշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,-ասաց նա:

Հարցին, թե հիմա որտե՞ղ է Միքայել Մինասյանը, Էդուարդ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց. «Իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ես չեմ բարձրաձայնի»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...