15:00   24-09-2020
«Չներքաշվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծագող «սառը պատերազմի» մեջ». The National Interest-ը Պուտինի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ելույթում «թաքնված ուղերձ» է հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան The National Interest հանդեսը «Վլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ում. արդյո՞ք Ռուսաստանը կգլխավորի Չմիավորման նոր շարժումը» վերտառությամբ հոդվածում «թաքնված ուղերձ» է հայտնաբերել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթում։

Հոդվածագրի կարծիքով՝ կորոնավիրուսային ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման մասին Ռուսաստանի առաջնորդի խոսքերն իրականում կոչված են ուժեղացնել Մոսկվայի առաջատար դիրքերը:

Նրա խոսքով՝ Պուտինի առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները Ռուսաստանին կդարձնեն «Չմիացած պետությունների նոր բլոկի փաստացի առաջնորդ, որոնք չեն ցանկանում հարկադրաբար ընտրություն կատարել Վաշինգտոնի և Պեկինի միջև»։

«Բայց էլ ավելի է ապշեցնում Պուտինի մյուս թաքնված ուղերձը եվրոպացիներին և Հարավի առաջատար երկրներին, այն է՝ չներքաշվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծագող «սառը պատերազմի» մեջ»,- ասված է հոդվածում։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...