15:54   24-09-2020
Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 10-ին Օսլոյում Նոբելյան կոմիտեն ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտ, որից հետո ամերիկյան կողմն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը, որն ուղարկել էր ՌԴ առաջնորդին առաջադրելու մասին ուղերձը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր սա արդեն փաստացի իմ չորրորդ առաջադրումն է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջինն ուղարկեվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, եւ արդեն սեպտեմբերի 10-ին այս հայտը ստացել է Օսլոյում խաղաղության Նոբելյան կոմիտեն»,- ասել է Կոմկովը։

Ակադեմիկոսը հավելել է, որ ուշադիր հետեւել է պատվերով նամակի տեղաշարժին, եւ նշել, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմն առաջադրել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Loading...