16:02   24-09-2020
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են
Թողնել մեկնաբանություն

Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - «Արմենպրես»-ին փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը։

Loading...