16:04   24-09-2020
Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան
Թողնել մեկնաբանություն

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել:

«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բաբայանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Loading...