16:43   24-09-2020
ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը. Դատախազություն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է՝ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար»,-ասաց Գոռ Աբրահամյանը

Հիշեցնենք՝ Արթուր Գևորգյանը մեղադրյալ է ներգրաված ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան կալանավորելու որոշում է կայացված և հայտարարված էր հետախուզում:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...