17:03   24-09-2020
Դեբեդ գետի վրա կամրջի կառուցապատման գործընթացի կանոնակարգման նոր որոշում ընդունվեց
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, արդյունքում՝ համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ կամրջի կառուցման համար անհրաժեշտ տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ:

Արդեն իսկ պատրաստ են նախագծային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ կամրջի կառուցման արդյունքում ազդեցության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 3 միավոր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի որոշ հատվածներ: Ազդակիր հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը առաջարկվում է սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

Loading...