17:19   24-09-2020
Պուտինը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգի մասին․ Կարող է այնպես բռնկվել, որ մեզ քիչ չի թվա
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի «բռնկվելու» վտանգի մասին, եթե պատշաճ ուշադրություն չդարձվի համաճարակաբանական իրադրությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չի կարելի այս խնդիրները տանել երկրորդ-երրորդ պլան։ Այլապես դրանք այնպես կբռնկվեն, որ մեզ քիչ չի թվա։ Եվ դա կլինի անչափ ծանր փորձություն ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ երկրի, ե՛ւ մեր տնտեսության համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մյուս երկրներում խիստ սահմանափակումներ են մտցնում, Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, բայց միայն ընդունած միջոցառումների շնորհիվ։ «Նայեք, թե ինչ է կատարվում որոշ երկրներում։ Այնտեղ նորից խիստ սահմանափակումներ են մտցնում, փակում են արտադրությունները եւ այլն»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմում ՌԴ սուբյեկտների ընտրված ղեկավարների հետ հանդիպմանը։ «Մեզ մոտ իրավիճակն իսկապես ավելի լավ է։ Եվ այն ավելի լավ է միայն այն պատճառով, որ մենք անհրաժեշտ միջոցառումներն ընդունում ենք ժամանակին եւ արդյունավետորեն»,- հավելել է ՌԴ նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Loading...