17:21   24-09-2020
Ջասթին Թրյուդոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին մի քանի նահանգում
Թողնել մեկնաբանություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին մի քանի նահանգում, հաղորդում է Global News-ը:

«Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել, այլ նաեւ արդեն ընթանում է»,- ասել է նա:

Թրյուդոն կանադացիներին հորդորել է շարունակել հետեւել հանրային առողջապահական կանոններին, այդ թվում` դիմակներ կրել, հաճախակի լվանալ ձեռքերը եւ շարունակել սոցիալական հեռավորություն պահպանել:

«Միասին մենք կարող ենք վերահսկել այս երկրորդ ալիքը»,- ասել է նա: Նրա խոսքով` կանադացիները գուցե չկարողանան հավաքվել Գովաբանության օրվա առթիվ, բայց «մենք դեռ սուրբծննդյան տոնի հնարավորություն ունենք»:

Անցած օրվա ընթացքում Կանադայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 նոր դեպք, հինգերորդ օրն անընդմեջ երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման մոտ 1000 դեպք:

Երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 147 612 մարդու: Համավարակի սկզբից ի վեր վիրուսից մահացել է 9244 կանադացի:

Գրում է՝ News.am-ը:

Loading...