17:51   24-09-2020
Բայդենը Թրամփին 10 տոկոսային կետով գերազանցում Է երկրում. հարցում
Թողնել մեկնաբանություն

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում Է 10 տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են Մարկետի համալսարանի եւ Քվինիփեքի համալսարանի կողմից: Մարկետի համալսարանի հարցման արդյունքների համաձայն, Բայդենը Թրամփին երկրում գերազանցում Է 10 տոկոսային կետով (50 տոկոս առ 40 տոկոս):

Ընդ որում՝ ներկայիս նախագահի աշխատանքին հավանություն Է տալիս հարցվածների 41 տոկոսը՝ 58 տոկոսի դիմաց: Քվինիփեքի համալսարանի հարցումը ցույց Է տալիս, որ Բայդենը 52 տոկոս ցուցանիշով առաջատար Է Թրամփի 42 տոկոսի համեմատությամբ: Նշվում Է, որ ընտրողների 94 տոկոսն արդեն որոշում Է ընդունել այն մասին, թե ում օգտին Է քվեարկելու:

Այնուամենայնիվ, 5 տոկոսը դեռ կարող Է փոխել իր կարծիքը: Միեւնույն ժամանակ ընտրողների շուրջ կեսը հայտարարել Է, որ պլանավորոմ Է անձամբ քվեարկել ընտրությունների օրը: Հարցման մասնակիցների միայն մեկ երրորդն Է քվեարկելու փոստով կամ հեռակա կարգով: Այն ընտրողների 57 տոկոսը, որոնք հայտարարել են, թե անձամբ են քվեարկելու ընտրությունների օրը, աջակցում Է Թրամփին: Քվինիփեքի համալսարանը հարցումն անցկացրել Է սեպտեմբերի 17-ից մինչեւ 21-ը՝ 1302 հնարավոր ընտրողների շրջանում, դրա սխալանքը կազմում Է 2,7 տոկոսային կետ: Մարկետի համալսարանի հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 8-ից մինչեւ 15-ը՝ 1357 հավանական ընտրողների շրջանում, հնարավոր վիճակագրական սխալանքը կազմում Է 3,6 տոկոսային կետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...