18:00   24-09-2020
Եթե Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ չտան, որևէ սարսափելի բան տեղի չի ունենա. Կրեմլ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլըչի առաջադրել  Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գիտեք, որ միանգամայն տարբեր մարդկանց թեկնածությունն է առաջադրվում այս մրցանակին, և սա նման առաջարկությամբ հադես եկողների նախաձեռնությունն է: Այս պարագայում դա ձեր կողմից հիշատակված գրողն է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով գրող Սերգեյ Կոմկովի՝ Պուտինի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ դիմումը: 

«Եթե պարգևատրման որոշում կայացվի հրաշալի կլինի, եթե ոչ՝ սարափելի բան չկա»,- նշել է Պեսկովը: 

Հիշեցնենք, որ Պուտինի՝ Խաղաղության մրցանակի առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը։

«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է այն»,- ասել է Կոմկովը «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։

Ակադեմիկոսը հավելել է, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմը Նոբելյան մրցանակի է առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:


Գրում է՝ Tert.am -ը:



Loading...