18:18   24-09-2020
Բելգիայում պատմել են, թե ԵՄ-ում երբ կհայտնվի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք Է հայտնվի գալիք տարվա մարտին: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը:

«Ըստ իդեայի, առաջին պատվաստանյութը կստացվի Sanofi-ից եւ մարտին կհայտնվի այստեղ՝ Բելգիայում, եւ Եվրամիության մյուս երկրներում»,-սեպտեմբերի 24-ին ասել Է առողջապահության նախարարը՝ հանդես գալով բելգիական RTBF հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները եւ առավել չպաշտպանված քաղաքացիները:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ Է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների հետ, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնովիրուսի դեմ նրա կողմից մշակված պատվաստանյութը գնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...