09:29   25-09-2020
ԱՄՆ սենատորները Թրամփի վարչակազմին առաջարկում են Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով պատժամիջոցներ սահմանել ՌԴ մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ հանրապետկան և դեմոկրատ սենատորներ առաջարկել են Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով պատժամիջոցներ սահմանել ՌԴ մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, հաղորդում է ТАСС-ը:

Պատճառն այն է, որ, ենթադրաբար, որոշ պաշտոնյաներ առնչություն ունեն միջազգային իրավունքի խախտման դեպքի հետ, մասնավորապես՝ «ռուսաստանցու թունավորման»: Պաշտոնյաների անունները փաստաթղթում չեն հիշատակվում, սակայն Սպիտակ տանն առաջարկում են զեկույց ներկայացնել Կոնգրես այն մասին, թե նախկին ու ներկա ինչ պաշտոնյաներ կարող են կապ ունենալ Նավալնու թունավորման դեպքի հետ:

Սենատորները Թրամփի վարչակազմին խնդրել են տվյալներ տրամադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի ֆինանսական դրության վերաբերյալ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...