09:30   25-09-2020
ԱՄՆ Կոնգրեսի 50-ից ավելի անդամ Կոնգրեսի գրադարանին կոչ է անում «Հայկական կոտորածներ» խորագրի փոխարեն գրականությունը ներկայացնել «Հայոց Ցեղասպանություն» եզրի ներքո
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 50 օրենսդիր միացել է կոնգրեսական Դինա Թայթսի նախաձեռնությանը, որով կոչ է արվում Կոնգրեսի գրադարանին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նյութերը դասակարգել պատշաճ կերպով՝ «Հայկական կոտորածներ» խորագրի փոխարեն ամրագրելով «Հայոց Ցեղասպանություն» հասկացությունը և համապատասխան նյութերը ներկայացնել հենց այդ անվան ներքո:

Կոնգրեսականի այս դիմումը հիմնավորվում է նրանով, որ նախորդ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 և Սենատի հաստատած թիվ 150 բանաձևերով ճանաչվել է Հայոց Ցեղասպանությունը:

«Շնորհակալ ենք կոնգրեսական Թայթսին այս նախաձեռնությունը սկզբունքայնորեն ղեկավարելու համար և մեր գոհունակությունն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք ջանքեր են գործադրում Կոնգրեսի և աշխարհի այլ գրադարաններում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականության պատշաճ ներկայացման ուղղությամբ»,- ասված է Ամերիկայի հայկական ազգային համագումարի տարածած հաղորդագրությունում:

Loading...