09:54   25-09-2020
«Նրա արածը ապօրինի է»․ Թրամփը Բլումբերգին մեղադրել է հանցագործության համար
Թողնել մեկնաբանություն

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը խախտել է օրենքը՝ մարելով Ֆլորիդայի գրեթե 32,000 նախկին բանտարկյալների պարտքերը, որպեսզի նրանք կարողանան քվեարկել նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նրա արածը ապօրինի է: Ենթադրում եմ, որ դա հանցագործություն է: Նա մարդկանց փող է տալիս, որպեսզի քվեարկեն: Փաստացիորեն նա ասում է «ահա գումարը, հիմա գնացեք ու քվեարկեք միայն դեմոկրատների օգտին, այդպես չէ՞»,-ասել է ԱՄՆ գործող նախագահը:

Սեպտեմբերի 23-ին Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Էշլի Մուդին հրահանգել է հետաքննել Բլումբերգի այս գործողությունները:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...