09:58   25-09-2020
Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճի պատճառով համաճարակային իրավիճակը բարդանում է
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացման կտրուկ աճ է գրանցվում, ինչը վկայում է համաճարակային իրավիճակի բարդացման մասին, հաղորդում է Интерфакс-ը:

«Սա արդեն կատակ չէ, սա այն մասին է խոսում, որ իրավիճակն, իրոք, բարդանում է: Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին զգույշ լինել, երկրորդը՝ խստորեն հետևել բժշկական ցուցումներին»,- նշել է Սոբյանինը:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը  գործատուներին խնդրել էր վերադառնալ աշխատանքի հեռահար կազմակերպման ռեժիմին:

Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 280 408 դեպք է գրանցվել, մահացել է 5115 մարդ:

Հունիսից ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակվածների թիվը Ռուսաստանի մայրաքաղաքում անցել է 1000-ը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...