10:04   25-09-2020
Թրամփը չի հավատում, որ էլեկտրոնային փոստով քվեարկելու դեպքում նախագահական ընտրություններն արդար կլինեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ նախագահական առաջիկա ընտրություններն արդար կլինեն, հաղորդում է ТАСС-ը:

«Պետք է շատ զգույշ լինել էլեկտրոնային փոստով քվեարկելիս, դա մեքենայություն է: Մի թերթ հայտնել էր, որ գետի մեջ նետված բազմաթիվ քվեաթերթիկներ են հայտնաբերել: Պետք է վստահ լինել ընտրությունների արդարության հայցում, ես ինքս չեմ հավատում դրան՝ չգիտեմ, թե ինչպես կարող է դա ազնիվ լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ի սկզբանե դեմ է արտահայտվել նախագահական առաջիկա ընտրությունների քվեարկությունը էլեկտրոնային փոստով անցկացնելու առաջարկին, որը պաշտպանում են դեմոկրատները՝ պնդելով, որ քվեարկության նման ձևաչափի անհրաժեշտությունը կորոնավիրուսի տարածման վտանգով է պայմանավորված:

Թրամփը համոզված է, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ժամանակին և ճշգրիտ հաշվարկ կատարել՝ զանգվածային կեղծիքների վտանգից ելնելով, այդ թվում՝ արտերկրից ընտրությունների միջամտելու հավանականության հիմնավորմամբ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...