10:42   25-09-2020
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին, իսկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 2020թ․ մայիսի 14-ին։

Loading...