11:29   25-09-2020
Շաթիրյանը չի ցանկանում ենթադրություններ անել ՍԴ նախագահի սպասվող ընտրության արդյունքի վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային փակ նիստը, որում քննարկվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը ասաց, որ առնվազն նախագահի ընտրության հարցով սեպտեմբերի 25-ին կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի արդյունքը չի ուզում ենթադրություններ անել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Խունդկարյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում, Շաթիրյանը պատասխանեց, որ իր վերաբերմունքը կարտահայտի փակ և գաղտնի քվեարկությամբ։

Լրագրողները նաև Շաթիրյանին խնդրեցին մեկնաբանել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքը քվեարկության հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու տպավորության մասին, Շաթիրյանը  ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի կարծիքը, կարող է միայն իր մասով ասել, որ այդպիսի տպավորություն չունի։

Loading...