11:57   25-09-2020
Ֆրանսիայում մեկ օրում COVID-19-ով վարակվածների թվի ռեկորդ Է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում գրանցվել Է մեկ օրում երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային բարձր աճ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ավելի քան 16 հազար նոր դեպք: Բացի այդ, 52 մահ Է գրանցվել COVID-19-ով հիվանդացածների շրջանում: Վերջին ժամանակներս բազմաթիվ եվրոպական երկրներում վատթարացել Է կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Ավելի վաղ սեպտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայում նույնպես գրանցվել Է երկրի համար մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացածների ռեկորդային քանակություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...