13:00   25-09-2020
Թրամփը հայտնել է՝ ինչ պայմանով կհամաձայնի իշխանության խաղաղ փոխանցման
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը խաղաղ ճանապարհով կլքի միայն այն դեպքում, եթե ընտրություններում տանուլ տա դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, ինչը կհաստատի Գերագույն դատարանը: Այս մասին նա հայտարարել է Fox news-ի հետ զրույցում։

«Այդ դեպքում ես կհամաձայնեմ Գերագույն դատարանի որոշման հետ։ Բայց ես կարծում եմ՝  մինչև դրան հասնելը մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է պետության գործող ղեկավարը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել էր նախագահական ընտրություններում իր պարտության դեպքում երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն:

«Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունն աղետ է».- ասել էր Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, երկրի առաջնորդը վստահություն է հայտնել իր հաղթանակում:

«Իշխանության որևէ հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել էր նա:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...