13:03   25-09-2020
Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը: 

«Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: 

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: 

Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...