13:11   25-09-2020
Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով
Թողնել մեկնաբանություն

Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Բարձրաբերձ շենքերի եւ քաղաքային միջավայրի միջազգային խորհրդի տվյալները:

Ներկայումս Շենչժենում, որը քառասուն տարի առաջ ձկնորսական գյուղակ Էր, գրանցած Է ապակե եւ բետոնե 289 աշտարակ: Խոսքը վերաբերում Է 150 մետր (միջին հաշով շուրջ 40 հարկ ) եւ ավելի բարձրությամբ լիովին կառուցված շենքերին: Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում այդպիսի շենքերի թիվը հասնում Է 283-ի: Այս վարկանիշում առաջին տեղը շարունակում Է հաստատուն կերպով պահպանել Հոնկոնգը՝ 354 ցուցանիշով: Առաջատարների հնգյակ են մտել նաեւ Դուբայը (202) եւ Շանհայը (165):

Այն երկրների վարականիշում, որոնք առավել ինտենսիվորեն են կառուցապատված բարձարբերձ շենքերով, առաջատարը Չինաստանն Է՝ 2204 երկնաքեր: Չինաստանի ցուցանիշը գրեթե եռապատիկ գերազանցում Է ԱՄՆ-ին (808): Այնուհետեւ հետեւում են Ճապոիան (259), Արաբական Միացյալ Էմիրությունները (255) եւ Կորեայի Հանրապետությունը (231): Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա այն ունի 150 մետրից ավելի բարձրությամբ 48 շենք: Դրանցից քառասունչորսը վեր Է խոյանում Մոսկվայում. դա մեկով ավելի Է, քան Պեկինում: Իսկ մոլորակում երկնաքերների ընդհանուր քանակն այս պահին արդեն հասել Է 4991-ի: Կառուցման փուլում Է գտնվում եւս 744 աշատարակ, այդ թվում 321-ը Չինաստանում, վկայում են կազմակերպության տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...