17:01   25-09-2020
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում
Թողնել մեկնաբանություն

Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, մասնագետները հորդորում են խստագույն ձևով հետևել համաճակային կանոններին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ որոշ սահմանափակումների վերացումից, որոշների թուլացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, իսկ շատ դեպքերում համաճարակային կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ:

«Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Նրանցից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Լուսինե Պարոնյանը:

Loading...