17:33   25-09-2020
Մալիի պաշտպանության նախկին նախարարը դարձել է երկրի ժամանակավոր նախագահ
Թողնել մեկնաբանություն

Մալիի պաշտպանության նախկին նախարար Բա Նդաուն անցումային ժամանակաշրջանում ստանձնել Է նախագահի պաշտոնը՝ երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Պաշտոնն ստանձնելու արարողությունը սեպտեմբերի 25-ին կայացել Է երկրի մայրաքաղաք Բամակոյում: Երդմնակալության արարողությանը նաեւ ներկա Է գտնվել գնդապետ Ասամի Գոյթան, որն ավելի վաղ նշանակվել Էր երկրի փոխնախագահ: Նդաուն պետք Է երկրի ժամանակավոր կառավարությունը գլխավորի առավելագույնը 18 ամիս: Այդ ժամանակաշրջանում երկրում պետք Է կազմակերպվեն համընդհանուր ընտրություններ:

Մալիի զինվորականները քաղաքական առոջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ վարած բանակցություններից հետո սեպտեմբերի 12-ին հաստատել են երկրում «հիմնական օրենքը եւ անցումային ժամանակաշրջանի ճանապարհային քարտեզը»:

Կողմերը որոշել են, որ անցումային ժամանակաշրջանը կտեւի 18 ամիս, եւ կձեւավորի ժամանակավոր կառավարություն, ընդ որում՝ ժամանակավոր նախագահ կարող Է դառնալ ինչպես քաղաքացիական անձը, այնպես Էլ զինվորականը:

Սեպտեմբերի 25-ին Նդաուն նշանակվել Է անցումային ժամանակաշրջանում նախագահ, իսկ Գոյթան՝ փոխնախագահ: Մալիում խռովությունն սկսվել Էր օգոստոսի 18-ին մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում գտնվող ռազմաբազայում: Խռովարարները հայտարարեցին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթին եւ վարչապետ Բուբա Սիսային ձերբակալելու մասին: Ավելի ուշ նախագահը հայտարարեց պաշտոնաթողության եւ խորհրդարանն ու կառավարությունը ցրելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...