09:28   28-09-2020
«Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թի Ջեյ Քոքսը իր Twitter-ի էջում դատապարտել է Արցախի  նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը:

«Արցախի  վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ»,- գրել է ամրիկացի կենգրեսականը։

Թի Ջեյ Քոքսը «ամենավճռական ձևով դատապարտել է Ադրբեջանի հրահրած թշնամանքը»՝ իր գրառումը եզրափակելով «Հզոր Արցախ» և «Կա՛նգ առ, Ալիև» կոչերով։


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...