09:37   28-09-2020
Յուրաքանչյուր հակամարտություն պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի. Ուկրաինայի ժողովրդական պատգամավորը՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Թողնել մեկնաբանություն

Որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Հայաստանի Հանրապետության հետ կապերի միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ արտահայտում եմ խորը անհանգստությունս Արցախում տեղի ունեցող իրավիճակի առնչությամբ: Այս մասին, analitikaua.net-ի հաղորդմամբ, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը:

«Հաղորդում են շփման գոտի ողջ երկայնքում մարտերի, խփված ուղղաթիռների և այլ կորուստների մասին: Երկու կողմերն էլ ուժեղացնում են զորքերը: Համարում եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Պատերազմը սարսափելի է, այն հազարավոր կոտրված ճակատագրեր ու դատարկություն է»,- գրել է պատգամավորը:

Նա Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, նախարարությունների ներկայացուցիչներին և գերատեսչություններին առաջարկել է միավորվել դեպքի վայր մեկնելու, բարեկամական հայ ժողովրդին աջակցելու և օգնելու համար:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...