10:54   28-09-2020
Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. ԱԺ պատգամավոր
Թողնել մեկնաբանություն

Տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում՝ ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները, թալանում են մարդկանց և այլն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Թևոսյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի սկզբին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա»-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվել էր:

«Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են: Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն»,-գրել է պատգամավորն ու հավելել, որ Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց:

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...