11:56   28-09-2020
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։

Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում զինված հակամարտությամբ և կարևորել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը:

Ալիևն, իր հերթին, Արցախի հակամարտության  շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար մեղադրել է Հայաստանին։

Loading...