13:10   28-09-2020
Մոսկվան բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին Արցախի իրավիճակի հարցում առավելագույն զսպվածության կոչ է անում
Թողնել մեկնաբանություն

Մոսկվան Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, այդ թվում հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգոն, անհապաղ հասնել հրադադարի եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին՝ սկսած 1991 թվականից: Մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: 

Գրում է՝ News.am-ը:

Loading...