13:15   28-09-2020
«Ռուսաստանը միշտ և բոլոր հնարավոր միջոցներով ձգտելու է խաղաղության». Նարիշկինը մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Արցախում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումն ափսոսանքի տեղիք է տալիս, այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» պարբերականը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, իհարկե, ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերը օգտագործում են նաև ծանր զենքեր: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ և բոլոր  հնարավոր միջոցներով ձգտելու է խաղաղության»,-հայտարարել է Նարիշկինը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...