14:17   28-09-2020
Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց խնդիրները կարգավորել երկխոսության ճանապարհով
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով՝ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով, փոխանցում է Reuters-ը։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին։

 Տեղեկացնում է՝News.am-ը:

Loading...