09:44   29-09-2020
Անհապաղ դադարեցնել ռազմական բախումները. ՌԴ Պետդուման կքննարկի Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Պետդուման երեքշաբթի կքննարկի Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որում կոչ է արվում դադարեցնել ռազմական բախումները և առաջարկվում է խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական օգնություն տրամադրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:


Համաձայն հայտարարության նախագծի, որը հեղինակել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովը, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում կապված Արցախի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, ինչը մեծաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել, և վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»: 


Պետդուման մտադիր է հայտարարել «կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, տարածաշրջանում առճակատման սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանքի բացակայության մասին»


«Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- նշվում է հայտարարությունում:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...