09:54   29-09-2020
Բունդեսթագի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Թողնել մեկնաբանություն

Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան ուղղված է Արցախի խաղաղ բնակչության դեմ», հաղորդում է eadaily.com-ը։

Նամակում նաև նշված է, որ սա արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի առաջին փորձը չէ:

Իր ուղերձում Վալդեմար Հերդտը կոչ է արել եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչներին դատապարտել պաշտոնական Բաքվի ագրեսիան Արցախի դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտությունը ռազմադաշտից դիվանագիտական հարթակ տեղափոխելու և ճգնաժամի քաղաքական հետաքննություն  սկսելու համար։

Բունդեսթագի պատգամավորն ընդգծել է, որ «Հայոց ցեղասպանությունը չպետք է կրկնվի»։

Loading...