11:58   29-09-2020
Արցախի ՊՆ-ն հերքում է Մարտունիի զորամասի շարքից դուրս գալու մասին Ադրբեջանի տարածած կեղծիքը
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասի ամբողջությամբ շարքից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԲ հաղորդագրությունը. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին»:



Loading...